Posted in Քննություններ

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)
Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։
Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։
Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։
― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։
Մի ժամից հետո լուսնին հասա։
Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։
Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։
Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։
Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։
Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։
Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։
Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։
Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։
Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։
Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։
Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։
Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։
Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ
1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/
Մյունխհաուզենը ամուր բռնեց պարանի ներքևի ծայրը, կացնով տալով վերևի ծայրին, կտրեց և կապեց ներքևի ծայրին։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը․ընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։ /1 միավոր/
Ա) Լուսին հասավ հրթիռով
Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա
Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին
Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա մագլցելով հասավ լուսին
3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/
Նա իր եղունգներով աստիիճաններ փորեց և դուրս եկավ փոսից։
4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։ /1 միավոր/
Պատճառը այն էր, որ կացինն էլ էր երկաթից, լուսինն էլ։ Իսկ եթե արծաթը արծաթի վրա դնես այն չի երևա։
5․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։ /1 միավոր/
Պատմողական՝
Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։
Բացականչական՝
― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։
Բառային առաջադրանքներ
1․ Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ․ /1 միավոր/
օդ-օդային
խոտ –խոտային
ջուր- ջրային
արծաթ-արծաթավուն
2․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։ /1 միավոր/
փորել, աճեցնել, տեսնել, մտածել, գտնել
3․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գործը։ /1 միավոր/
Փորել — փորել հողը
Դուրս գալ — դուրս գալ փոսից
Աճեցնել — աճեցնել բույս
Տեսնել — տեսնել տուն
4․ Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ /1 միավոր/
հիշեցի-մտաբերեցի
իսկույն-միանգամից
վերջիվերջո-վերջապես
ուրախ-ուրախ-ուրախ-զվարթ
5․Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ /1 միավոր/
բարեբախտաբար-դժբախտաբար
բարձրանալ-իջնել
հազիվ-անմիջապես
երկար-կարճ

Posted in Մայրենի ստուգատես 2021

Գելը

Հովհաննես Թումանյան

Գելը

Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,- բացատրում էին գյուղացիք։

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։

Ամեն մինը մենակ հեշտ կհա□թվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։

Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։

Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, եր□ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։  Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։

Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։

Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։

Ասում են՝ մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ա□պոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։

Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ՝ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։

Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։

Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է, չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։

Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում է՝ մի տարի թակարդ էի լարել։ Առավոտը վաղ վեր կացա, գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ, հայ, հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։

Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում- ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։

Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են, ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի սառած գետերը, սաոույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բար□ր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։

Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։

Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    կհաղթվի, երբ, ամպոտ, բարձր
  • Գրի՛ր տրված բառերի հականիշները:
    ա/կարճ   երկար

բ/թույլ   ուժեղ

գ/մոտ               հեռու
դ/ցածր               բարձր

  • Ասացվածքների երկու մասերը միացրո՛ւ և գրի՛ր դեմ դիմաց:
    ա/Մինչև ճշմարիտը գա, սուտը աշխարհ կքանդի

բ/Քեզ համար քնում ես, ուրիշի համար երազ տեսնեմ

գ/Մեծին հարգիր, որ մեծանաս

դ/Լավ բան ասա, որ լավ բան լսես
որ մեծանաս
որ լավ բան լսես
ուրիշի համար երազ տեսնում
սուտը աշխարհը կքանդի

  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող ստամեռնուկ բառը:
    Ստամեռնուկ բառը նշանակում է, որ կենդանի արարած մեռած է ձևանում։
  • Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի  թվով գործածված չորս բառ:

գելեր, գետեր, ժայռեր, եղջերուներ

  • Դո՛ւրս գրիր տեքստում ընգծված բառերը՝ դիմացը գրելով, թե  որը ի՞նչ խոսքի մաս է:

գելեր-գոյական

երկու-թվական

սրատես-ածական

անցել-բայ

  • Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։
    ա/Ավոյի
    բ/խոսքն
    գ/ոհմակի
    դ/գիլի
  • Տեքատի ընդգծված պարբերության մեջ քանի՞ նախադասություն կա.
    ա/հինգ
    բ/չորս
    գ/վեց
    դ/յոթ
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Թև ունի, թռչուն չէ,
    Միջատ է, մրջյուն չէ,
    Աշխատում է օրնիբուն
    Բերքը տաիս է մարդուն:
                                      մեղու
  1. Նախադասություններն ըստ բնույթի լինում են.
    ա/երկու տեսակ
    բ/հինգ տեսակ
    գ/երեք տեսակ
    դ/չորս տեսակ
  2. Ինչո՞ւ  են գայլերը ոհմակ կազմում:

Գայլերը ոհմակ են կազմում, որպեսզի կարողանան ապրել։ն

  1. Ինչպիսի՞ կենդանի է գայլը(բնութագրի՛ր տեքստի բառերով):
    Գայլը ուժեղ է, արագավազ, սրատես։
  2. Ինչպե՞ս է շարժվում ոհմակը ձմռանը:
    Գայլերը երբ մի տեղ կանգնում են, շրջան են կազմում, որպեսզի ամբողջ այդ տարածքը տեսնեն և երբ մարդ գա, միանգամից բռնեն։
  3. Ինչո՞ւ է վտանգավոր գայլը մարդու համար:

Գայլը վտանգավոր է մարդու համար, որովհետև գայլը գիշատիչ կենդանի է և կարող է մարդուն ուտել։

  1. Ուրիշ ի՞նչ գիտես գայլերի մասին:
    Մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32- 50 կգ, հազվադեպ՝ մինչև 76 կգ։ Ապրում է տափաստաններում, հատկապես անասունների արոտատեղերում, անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Մոխրագույն է, տունդրային գայլն ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերն ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում ոհմակով։ Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում 3-13 ձագ։ Սկզբում կերակրում է կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ Հայաստանում տարածված է գայլերի Canis lupus hajas tanicus Dahl ենթատեսակը, որը խոշոր է, ունի երկար և խիտ, բաց գույնի մազ։ Գայլը շատ զգուշավոր է։ Երբեմն ամենափորձառու բնախույզն անգամ չի կարողանում գտնել մայր գայլի որջը, որտեղ մեծանում են 3–13 ձագեր։ Սպառնացող վտանգը զգալով՝ մայր գայլը կարող է ձագերին տեղափոխել մի այլ տեղ ու ապահով թաքցնել։ Մայր գայլը ձագերին 4–6 շաբաթ կերակրում է կաթով, որից հետո ձագերն անցնում են մսակերության։ Ուշ աշնանը նրանք ընտանիքով թողնում են որջը և դուրս գալիս ձմեռային արշավների՝ երբեմն կտրելով 100 կմ-ից ավելի տարածություն։ Սովորաբար գայլերն ապրում են զույգերով, սակայն ուշ աշնանը և ձմռանը շրջում են ոհմակներով։ Ոհմակի բոլոր անդամները կերակրում և խնամում են ձագերին։ Ոհմակը շատ արագաշարժ է և զգույշ, ուստի այն գտնելը շատ դժվար է։ Ձմռանը գայլերը հեշտությամբ խույս են տալիս մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը։ Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում մարդկանց, գոմերից ոչխարներ փախցնում, իսկ շներին ճանկում են հենց տների լուսամուտների տակ։ Պատահում է, որ նաև մարդկանց վրա են հարձակվում։ Գայլերի կյանքի տևողությունը 15–20 տարի է։
Posted in Մայրենի ստուգատես 2021

 Քարակոփ կածան

Վախթանգ Անանյան

 Քարակոփ կածան

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առա □ին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե­րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա­ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։

Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։

Հետաքրքրությունից մղված վեր բար□րացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի եր□եմնի բնակիչը։

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո­ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարի­քից ու չար մար□ուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

  1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառ: Դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լացնելով բաց թողած տառերը:
    առաջին, բարձրացա, երբեմնի, մարդուց
  2. Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:
    Տնտեսությունը անհատական կերպով վարող և գյուղատնտեսական արտելի անդամ չհանդիսացող գյուղացի:
  3.  3. Գրի՛ր տեքստում թավ գրված բառերի հոմանիշները:

Պտուղներ-մրգեր

Մաքրված-սրբված

Տխուր-մռայլ

Ոտոգել- ջրարբել

 4. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/գարաժ ավտոտնակ

բ/դաչա այգի

գ/մայկա շապիկ

դ/սումկա պայուսակ

5. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.

ա/ շատ քաղցր

բ/ շատ թանկ

գ շատ էժան

դ/ շատ ջրիկ

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական պարզ և բարդ բառ

Թև, կյանք

Հողակտոր, հատապտուղներ

7. Տեքստից դո՛ւրս գրիր  մեկ բացականչական  նախադասություն:
Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․
8․ Կետադրիր  տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:

Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

9. Ի՞նչ զարմացրեց որսորդին.

ա/որսը հաջող չէր

բ/վայրի պտուղներ գտնելը

գ/քարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը

դ/ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը

10. Նկարագրի՛ր այդ փոքրիկ հողակտորին ապավինած շինականին:
Հողակտորը հերիքում էր բերք աճեցնելու համար։ Այդ հողակտորի տերը այդտեղ մի ավազան էր սարքել։

11.Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա:

ա.ժայռեր

բ. Մարդու աշխատանքի հետքեր

գ. ծառեր

դ. զուգահեռ ձգված թմբերի երեք շարք

14.Տեքսից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որում խոսվում է շան մասին:
Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

15. Այլ վերնագրիր մտածիր պատմվածքի համար:

Որսորդի արկածները

Posted in Մայրենի ստուգատես 2021

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Ջանի Ռոդարի
Երկիր
, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    կողքին, վարդ, տարօրինակ, անգամ
  • Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
    Վարդը շատ փշեր ունի։

Եթե վատ կրթություն ունենաս, փշոտ կլինի ապագատ։

  • Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
    մատ-պարզ
    գրիչ-պարզ
    լքել-պարզ
  • Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար
բ/Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա :

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Ջովանինոն սիրում էր ճամփորդել։

Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Հողից վերև՝
    Փոքրիկ արև,
    Վրան՝ հազար
    Սերմ ու տերև:
                                     արևածաղիկ
  • Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
    բերանը
  • Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
    Այնպիսի երկրում որտեղ ոչմի սուր բան չկա։
  1. Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
    Երկու ապտակ պարեկին։

Պարեկի մազերը քաշել։

  1. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
    ա/որովհետև վճարել էր տուգանքը
    բ/որովհետև պարեկը արդարացի էր
    գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
    դ/որովհետև միամիտ էր

  2. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Ոչ

Posted in Մայրենի ստուգատես 2021

Երբ մտքերը սառչում են օդում

Ալբերտ Մորավիա

Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այս□ր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կա□ված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

— Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բե□եր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    այսօր, կախված, անգամ, բեռեր
  • Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները:
    ա/ցուրտ             տաք

բ/սոված              կուշտ

գ/ուրախանալ    տխրել
դ/տաքանալ     սառչել

3․Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
գլուխ

վերև

գլխավոր

վերնահարկ

4․Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
Գլուխ գովել նշանակում է ինքն իրեն գովել։

5․Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
ա/սուր-պարզ
բ/սառցակտոր-բարդ
գ/արևադարձ-բարդ
դ/երկիր-պարզ

6․ Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/պինգվին – գոյական
բ/սառչել-բայ
գ/հաճելի-ածական
դ/Ծով Ա.Ցուլ-բայ

7․Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
ա/Գյուղ կանգնի գերան կկոտրի
բ/Անունը կա ամանում չկա

8Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Առանց ձեռքի,
Առանց ոտքի
Դռներ է բացում:
                                  բանալի

8․Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
Հրաշալին այն էր, որ կարող ե ինչ ուզես մտածել և ոչ ոք քեզ բան չի ասի։

9․Ի՞նչ էր մտածում Օձ Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին:

Նա մտածում էր Ծով Ա.Ցուլի մասին այնպիս բան էր, որ եթե ասեր կնեղանար Ծով Ա.Ցուլը։

10․Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
Այն պատճառով ինձ դուր եկավ պատմվածքի ավարտը, որովհետև վերջում բոլորը լավ կյանքով ապրեցին։

11․Ո՞ր երկրում կուզեիր ապրել, Բ և Եռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:
Արևադարձում։ Այնտեղ ինչ ցանկանաս կարող ես մտածել ցանկացած մարդու մասին և ոչ ոք քեզ բան չի ասի։

Posted in Մայրենի ստուգատես 2021

Մթնաձոր

Ակսել Բակունց

Մթնաձոր

Կյանք
Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում: 
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում: 
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 

Մութ ժամանակ
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փտած, երբ, փախչում, արջին
  • Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:

պարում են

  • Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
    ա/լույս     մութ

բ/թաց       չոր

գ/ջահել     ծեր
դ/կենդանի անկենդան

  • Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Վայրի կենդանիները ապրում են անտառներում։

Քույրիկիս մազերն շատ են, կարծես մեծ անտառ լինի։

  • Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
 բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

  • Ի՞նչ էին  անում ընդգծված նախադասության մեջ.
    ա/գայլերը
    բ/վարազները
    գ/ծառերը
    դ/արջերը
    Արջերը պար էին խաղում, սուլում էին չոբանի պես։

Գայլերը ոռնում են, դունչը լուսնյակին մեկնած։

Վարազները ժանիքով վարում էին սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում: 

Ծառերն ընկնում են, փտում, իսկ նրանց տեղը նորն էր ծլում։

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Պոզեր ունի այծ ճէ,
    Թևեր ունի, թռչուն չէ:
                                      միաեղջյուր
  • Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:
    ——————————————————————————

——————————————————————————

  • Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
    ա/մուգ-կանաչ
    բ/արահետներով ու բացատներով հարուստ
    գ/կուսական ու վայրի
    դ/քարածուխի  հսկա շերտերով հարուստ
  1. Ինչո՞ւ էր  արջը վախենում վարազից:

Արջը վարազների ժանիքներից է վախենում։

  1. Նկարագրի՛ր վարազներին:
    Վարազները շատ ուժեղ էին։ Նրանք պաշտպանում էին իրար և համերաշխ ապրում իրար հետ։
  2. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:
    Ինձ դուր չեկավ այն փաստը, որ արջը վարազներից վախենում է։ Կարող է շատ արջեր հավաքել նա և հերթով վարազներին ոչինչացնել։
Posted in Մայրենի ստուգատես 2021

Մաթեմի ջոկատ

Մաթեմաթիկայի ջոկատում այս ամբողջ ժամանակը շատ բաներ ենք արել։ Սկզբում մենք մաթեմի ֆլեշմոբի խնդիրներն ենք քննարկել։ Մյուս օրը հունիսի մեկն էր և մեզ բոլորին պաղպաղ են հյուրասիրել։ Նաև մենք այդ օրը ֆուտբոլ ենք խաղացել։ Գրեթե ամեն օր մենք առանձին մաթեմի ու մայրենիի դասեր ենք արել։ Նաև մենք գնացել ենք միջին դպրոցի հետ ֆուտբոլ ենք խաղացել, և եթե ճիշտ ասեմ իրանք անարդար էին խաղում։ Նաև մենք Չապայ անվանմամբ մի խաղ էինք սարքել։

Posted in Մայրենի ստուգատես 2021

Հաֆլ-փաֆը և խենթ գիտնականները 1

Մեծ Բրիտանիայի քաղաքներից մեկում ապրում էին Բիգլ ցեղատեսակի շնիկներ։ Նրանց անունները Հաֆլ-փաֆ էր, Ալֆա և Ռիչի։ Նրանք սև աչքերով, բաց շականակագույն, սև և սիտակ մարմնով մի շատ գեղեցիկ փոքրիկ շնիկներ էին։ Նրանք ապրում էին մարդկանց ընտանիքում իրենց մայրիկի հետ։ Նրանք ապրում էին հրաշալի կյաքով։ Հետո մի անգամ, երբ նրանք թափառում էին փողոցներով, նրանք հանդիպեցին մի շարք գիտնականների, որոնք ցանկանում էին հետազոտել բիգլ ցեղատեսակի շներին։ Նրանք նկատեցին Հաֆլ-փաֆին, Ալֆային և Ռիչիին և բռնեցին նրանց։ Իսկ երբ երկար ժամանակ Հաֆլ-փաֆը, Ալֆան և Ռիչին չվերադարձան տուն իրենց ընտանիքը անհանգստացավ նրանց համար և սկսեցին ման գալ նրանց, բայց այդպես էլ չգտան։ Գիտնականները տարան շներին իրենց լաբորատորիա և սկսեցին իրենց հետազոտումները։ Բայց այդ փորձարկումների մեջ ինչ որ բան խափանվեց և նրանք դարձան գերհզոր շներ։ Ռիչին դարձավ կայծակից էլ արագ շուն, Ալֆան վագրից էլ ուժեղ, իսկ Հաֆլ-փաֆը մարդկանցից էլ խելացի։ Գիտնականները դա հասկանալով, որոշեցին ոչինչացնել նրանց, բայց Ալֆայի ուժով, Ռիչիի արագությամբ և Հաֆլ-փաֆի խելքով նրանք փախան լաբորատորիայից դեպի իրենց տուն։ Հետո երբ նրանց ընտանիքը հասկացավ, որ արդեն այդ շները էլ սովորական չեն, որոշեցին գնալ ոստիկանություն և ընդունել նրանց որպես ոստիկանական շներ։ Ոստիկանները մեծ հաճույքով համաձայնվեցին։ Եվ լսելով նրանց պատմությունը, որոշեցին գնալ և ձեռփակալել այդ գիտնականներին, բայց երբ նրանք հասան տեղ գիտնականները արդեն փախել էին։

Posted in Մայրենի ստուգատես 2021

Տարվա իմ ձեռքբերումները

Այս տարվա մայրենիի դասերին ես շատ բաներ սովորեցի։ Ես սովորեցի շատ բանաստեղծություններ, կարդացի սասունցի Դավիթ էպոսը, մասնակցեցի տարբեր ֆլեշմոբերի և այլն։ Այդ աշխատանքներից ինձ ամենաշատը դուր եկավ Սասունցի Դավթի հետ կապված իմ բոլոր աշխատանքները։ Ինձ դուր էր գալիս բոլոր սովորածս բանաստեղծությունները։ Նաև շատ թեստային աշխատանքներ էինք անում, որոնք ինձ նույնպես դուր էին գալիս։