Posted in Մայրենի

Ես գնացի տուն։

Ես իմ տան անդամների հետ գնացի լողափ։

Ես սովորեցի բանաստեղծության 4 տունը։

Իմ ակնը լավ է տեսնում։

Ամենամաքուր ջուրը գետի ակունքի ջուրն է։

Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայկական գրերը։

Հայոց այբուբեն ամենալավ գիրն է աշխարհում

Հայկական շատ գրեր կան։

Բոլորը մտածում են, որ նա կարդում է չար գրեր։

Մտածիր և գրիր այլ բազմիմաստ բառեր։

գլուխ, կետ, մարտ

Posted in Մաթեմատիկա

Բազմապատկման զուգորդական օրենք

Թեմա՝ Բազմապատկման զուգորդական օրենք

  1. Ստուգե՛ք հավասարությունը.
  • 11 x (8 x 9) = (11 x 8) x 9

792 = 792

  • 27 x ( 5 x 6 ) = ( 27 x 5 ) x 6

810 = 810

  1. Օգտվելով բազմապատկման զուգորդական օրենքից հաշվեք առավել հարմար եղանակով.
  • 38 x (24 x 5) =4560
  • 72 x (6 x 0)=0
  • (15 x 4) x 11=660
  1. Օգտագործելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվե՛ք առավել հարմար եղանկով.
  • 11 x 2 x 30 x 5=3300
  • 6 x 4 x 5 x 6=720
  • 17 x 8 x 4 x 5=544

Posted in Բնագիտություն

Նյութերի շրջապտույտը

Բնության մեջ տեղի է ունենում տարբեր նյութերի շրջապտույտ, դրանք երկրագնդի մի ոլորտից անցնում են մյուսը և նորից վերադառնում այդ ոլորտ: Այդ շրջապտույտը երկրագնդի վրա բազմաթիվ իրար հաջորդող տարբեր բնույթի գործրնթացների արդյունք է: Շրջապտույտն անրնդհատ կրկնվում է: Հետաքրքիր է, որ նյութերի շրջապտույտն րնթանում է նաև կենդանի օրգանիզմների միջոցով: Սա մեկ անգամ ևս հաստատում է, որ բնությունն անկենդան մարմինների և կենդանի օրգանիզմների միասնու­թյուն է:

Երկրագնդի վրա ամենատարածված նյութի՝ ջրի շրջապտույտին դուք արդեն ծանոթ եք: Դա բարդ վիթխարի գործրնթաց է, կազմված է բազմաթիվ փուլերից: Ջրի մեծ շրջապտույտն րնդգրկում է օվկիանոսի, ցա­մաքի և տարբեր այլ մակերևույթներից ջրի գոլորշացումը դեպի մթնոլորտ՝ Արեգակի էներգիայի հաշվին, ջրի գոլորշիների տեղափոխումը և խտացումը, ամպերի առաջացումը, անձրեները, ձյունը և մթնոլորտային այլ տեղումները, ձնհալը, ջրային հոսքերը դեպի գետեր և ծովեր, ստորգետնյա հատ­վածներ և այնուհետև՝ օվկիանոս: Ջուր է արտանետվում նաև հրաբուխնե­րի ժայթքումից: Փաստորեն, ջուրն անցնում է երկրագնդի մի ոլորտից մյուսը՝ կազմելով որոշակի շրջան: Նախորդ նյութից ծանոթ եք նաև նյութերի տար­բեր վիճակներին: Ջուրն իր շրջապտույտի րնթացքում իր մի վիճակից անց­նում է մյուսը: Շրջապտույտի շնորհիվ պահպանվում է ջուրր, դրա րնդհանուր քանակր երկրագնդի վրա: Այդ բոլոր գործրնթացները ներառում են նաև կենդանի օրգանիզմների միջոցով րնթացող ջրի փոքր շրջապտույտը:

Գիտեք, որ բույսերն ունեն ջրի պահանջ, դրանք աճում ե զարգանում են հիմնականում խոնավ պայմաններում ջրի առկայությամբ: Առանց ջրի առկայության բույսերր չեն աճի և կչորանան: Եթե բնկան տեղումները բավարար չեն, ապա անհրաժեշտ է հողում բույսերը ջրել: Լավ գիտեք, որ սենյակային բույսերն առանց ջրելու ևս չորանում են: Բույսերը կլանում են ջուր, որն օգտագործվում է կենսագործունեության րնթացքում: Հետո էլ՝ բույսերի տերեներից ջուրը գոլորշանում է: Կենդանիներն էլ ունեն ջրի պա­հանջ: Կարելի է պնդել, որ ցանկացած կենդանի օրգանիզմ կլանում և ան­ջատում է ջուր:

Ջրի շրջապտույտի նման կարելի է դիտարկել ածխաթթու գազի շրջա­պտույտր բնության մեջ, որտեղ մեծ դեր ունեն նաև կենդանի օրգանիզմնե­րը։ Ինչպես գիտեք՝ ածխաթթու գազի ոչ մեծ քանակ կա մթնոլորտում: Կա­նաչ բույսերը և որոշ բակտերիաներ կլանում են մթնոլորտի ածխաթթու գազը: Վերջինս ջրի հետ օգտագործվում է օրգանական նյութերի առա­ջացման համար Արեգակի լույսի տակ: Հետագայում բույսերում, կենդանի­ներում և այլ կենդանի օրգանիզմներում այդ օրգանական նյութերր քայ­քայվելու հետևանքով նորից առաջանում է և դեպի մթնոլորտ է անջատ­վում ածխաթթու գազը: Այս գազն արտանետվում է դեպի մթնո­լորտ նաև հրաբուխների ժայթքումից, հողում րնթացող բազմաբնույթ գործ- րնթացների, ինչպես նաև՝ մարդու տնտեսական գործունեության հետևանքով: Կան նաև այլ գործրնթացներ, որոնք ապահովում են ածխաթթու գազի շրջապտույտր բնության մեջ:

Նյութերի շրջապտույտի արդյունք է նստվածքային ապարների, տոր­ֆի, ածխի, նավթի և գազի, ինչպես նաև՝ հողի առաջացումը: Դա նաև կեն­սոլորտում կենդանի օրգանիզմների, հիմնականում՝ բույսերի, կենդանինե­րի և բակտերիաների գործունեության դրսևորում է:

Առանձին նյութերի շրջապտույտր փոխկապակցված է տարբեր այլ նյութերի շրջապտույտի հետ: Նյութերի շրջապտույտի հետ կարելի է դիտարկել նաև առանձին քիմիական տարրերի շրջապտույտը: Բնության մեջ այդ բոլոր շրջապտույտները կազմող գործրնթացներում էներգիայի հիմնական աղբյուրն Արեգակի էներգիան է: Երկրագնդի վրա Արեգակի է­ներգիան փոխակերպվում է, անցնում մի ձևից մյուսը, բաշխվում Երկրի տարբեր ոլորտներում, օգտագործվում կենդանի օրգանիզմների կողմից: Այդ էներգիայի մոտ 30%-ր հետ է ճառագայթվում դեպի տիեզերք:

Բնության մեջ նյութերի շրջապտույտը փոխկապակցված է էներգիայի շրջապտույտի հետ: Այդ գործրնթացներն իրականանում են կենդանի օր­գանիզմների միջոցով: Կենդանի օրգանիզմների մասնակցությամբ ընթացող փուլերը տարբերվում են երկրագնդի ոլորտներում անկենդան մարմին­ների նյութերի շրջապտույտից: Այդ փուլերն րնթանում են ավելի արագ: Մեր օրերի առանձնահատկություններից է այն, որ մարդն ակտիվորեն՝ տնտեսական գործունեության հետևանքով, միջամտում է բնության մեջ նյութերի շրջապտույտին: Դա հանգեցրել է բնության պահպանության անհրաժեշտության նոր տարբեր հիմնախնդիրների:

Հարցեր ե առաջադրանքներ

  • Ի՞նչ է նյութերի շրջապտույտը:

Երբ նյութերը մի ոլորտից անցնում են մյուսը և կրկին վերադառնում նույն ոլորտ։

  • Կենդանի օրգանիզմներն արդյոք մասնակցո՞ւմ են երկրագնդի վրա նյութերի շրջապտույտին:

Այո, մասնակցում են։

  • Ինչպե՞ս են բնության մեջ ընթանում ջրի ե ածխաթթու գազի շրջա­պտույտները: Թվարկեք այդ շրջապտույտների փուլերը:

Ջրի մեծ շրջապտույտն րնդգրկում է օվկիանոսի, ցա­մաքի և տարբեր այլ մակերևույթներից ջրի գոլորշացումը դեպի մթնոլորտ՝ Արեգակի էներգիայի հաշվին, ջրի գոլորշիների տեղափոխումը և խտացումը, ամպերի առաջացումը, անձրեները, ձյունը և մթնոլորտային այլ տեղումները, ձնհալը, ջրային հոսքերը դեպի գետեր և ծովեր, ստորգետնյա հատ­վածներ և այնուհետև՝ օվկիանոս:

  • Ո՞րն է բույսերի մասնակցությունը ջրի ե ածխաթթու գազի շրջա­պտույտներին:

Բույսերը ջուր և ածխաթթու գազ կլանում են և որոշ կենսագործունեությունից հետո դրանք նորից արտանետում են մթնոլորտը:

  • Ինչի՞ արդյունքն է նստվածքային ապարների, տորֆի, ածխի, նավ­թի ե գազի, ինչպես նաե’ հողի առաջացումը:

Նյութերի շրջապտույտի արդյունք է նստվածքային ապարների, տոր­ֆի, ածխի, նավթի և գազի, ինչպես նաև՝ հողի առաջացումը:

  • Ինչո՞ւմն է նյութերի ե էներգիայի շրջապտույտների կապը: Բն­չո՞ւմն է Արեգակի էներգիայի նշանակությունը:

Բնության մեջ այդ բոլոր շրջապտույտները կազմող գործրնթացներում էներգիայի հիմնական աղբյուրն Արեգակի էներգիան է: Երկրագնդի վրա Արեգակի է­ներգիան փոխակերպվում է, անցնում մի ձևից մյուսը, բաշխվում Երկրի տարբեր ոլորտներում, օգտագործվում կենդանի օրգանիզմների կողմից:

  • Ո՞րն է կենդանի օրգանիզմների միջոցով նյութերի շրջապտույտի առանձնահատկությունը:

Կենդանի օրգանիզմների միջոցով շրջապտույտը կատարվում է ավելի արագ։

  • Ի՞նչ գիտեք բնության մեջ տարբեր նյութերի շրջապտույտի մասին: Ինչպե՞ս է բնության մեջ ընթանում թթվածնի շրջապտույտը:

Օրինակ`բնությունը արտադրում է թթվածին և մենք շնչում ենք դա, իսկ հետո մենք արտադրում ենք ածխաթթու գազ, և դրանից հետո բնությունը կրկին մաքրում է ածխաթթու գազը և արտադրում թթվածին։

  • Փորձեք պատկերացնել, թե ինչի՞ կարող է հանգեցնել երկրագնդի վրա նյութերի, օրինակ’ ջրի կամ ածխաթթու գազի շրջապտույտի խախտումը:

ՄեՆք շատ առողջական խնդիրներ կունենանք։

ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ

Ջրի շատ մեծ հոսքեր են անցնում բույսերով: 1 տոննա բուսական զանգ­ված առաջացնելու համար բույսերը պետք է կլանեն առնվազն 100 տոննա ջուր: Բույսերը կարող են կլանել երկրագնդի ջրոլորտի ամբողջ քանակը 10 մլն տարվա ընթացքում:

Posted in Մայրենի

1.վարագույր

մոծակ

վարսավիր

զանգակ

2.գիրք-Իրար կպցրած թղթերի մի խումբ, որտեղ բան է գրված, որը թերթ չի։

դիմակ-Տարբեր նյութերից պատրաստված մի իր, դեմքի չափսով, որի վրա մարդիկ տարբեր բաներ են նկարում և դնում իրենց դեմքին։

դերասան-Մարդ, որը ֆիզիկական մարմնի դեր է խաղում։

ընկույզ-ուտելիք

ժպիտ-Դեմքի մկանների շարժում, որը ցույց է տալիս ծիծաղելու տրամադրություն։

երեխա-Լույսաշխարհ եկած մի մարմին, որը կարողանում է իր լեզվով խոսալ և տարբեր բաներ անել։

3․Արջը գլուխը բարձրացրեց։-գլուխ

Սարի գլխին ինչ-որ բան է փայլում։-կատարին

Այս մարդը գլուխ չունի։-խելք

Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր։-մասը

-Իսկ ո՞վ է ձեր գլուխը,- որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին։-ղեկավարը

Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին։-վրա

Գերանի գլխից բռնի՛ր։-ծայրից

Posted in Մաթեմատիկա

Բազմապատկման տեղափոխական օրենք

Թեմա՝ Բազմապատկման տեղափոխական օրենք

  1. Հաշվիր օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից

Ա. 50 x 42 x 40= 50x40x42=84000

Բ. 40 x 48 x 25=40x25x48=48000

Գ. 40 x 70 x 50=40x50x70=140000

  1. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a=80, b=50

a x 2 x 90 x b=720000

3. Երկու ընկեր խանութ գնացին: Երկուսն էլ պիտի գնեին 5-ական կիլոգրամ բրինձ և 4-ական կլոգրամ մակարոն: Առաջինը նախ գնեց բրինձը, ապա մակարոնը, իսկ երկրորդը ընդհակառակը: Ճի՞շտ է արդյոք, որ ընկերները գնումների համար ծախսեցին միևնույն գումարը: Պատասխանը հիմնավորե՛ք:

Այո, որովհետև եթե տեղերով փոխենք գումարելիների տեղերը գումարը չի փոխվի, նույն էլ այստեղ է կամ չունի ինչ հերդականությամբ կգնենք ապրանքը մեկ է գինը չի փոխվի։

4. Գտենք այն թիվը, որը *-ի փոխարեն տեղադրելու դեպքում կստացվի ճիշտ հավասարություն:

  1. 120:30=3+1
  2. 6×20=240:2
  3. 54:18=24:8

5. Կատարեք գործողությունները

( 71+ 132342:14)+(1546-847:121)=11063

6. Գտե՛ք օրինաչափությունը և ավելացրեք ևս երեք անդամ.

14, 29, 59, 119, 239, 479, 959

Posted in Русский

Вставь, где нужно, пропущенные буквы

.Вставь, где нужно, пропущенные буквы. Подбери проверочные слова.
Сер..це, со..нце, мес..ность, поз..ний, чес..ный, лес..-ница, опас..ый, грус..ный, яс..ый, радос..ный, извес..ный,

Сердце, солнце, местность, поздний, честный, лестница, опасный, грустный, ясный, радостный, известный

Posted in Մաթեմատիկա

ա՝ Գումարման զուգորդական օրենք

  1. Օգտվելով գումարման զուգորդական օրենքից՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
    • 57+60+40=57+(60+40)=157
    • 101+999+1001=101+(999+1001)=2101
    • 333+6667+1992=8992
  2. Կրառելքվ գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
    • 654+17+346+250+750=654+346+250+750+17=2017
    • 2059+2311+441+689+14=2059+441+2311+689+14=5564
  3. Ինչպե՞ս կփոխվի երկու գումարելիների գումարը, եթե նրանցից մեկը մեծացնենք 38-ով, իսկ մյուսը՝ 83-ով:

38+83=121

Պատ․՝121-ով

  1. Առաջին գրքում կա 256 էջ, երկրորդում՝ 80 էջով ավելի, իսկ երրոդրում՝ երկրորդից 112 էջով ավելի: Քանի՞ էջ կա երրորդ գրքում:

256+80=336

336+112=448

Պատ․՝448

Posted in Մայրենի

Իմ նամակը Պապիկիս

Ես քեզ շատ եմ կարոտում իմ պապիկ։ Ես շատ կուզենայի գալ քո մոտ՝ Ռուսաստան։ Ափսոս դու չես կարողանում ամեն տարվա նման գալ Հայաստան, երբ դու գաս մենք անմիջապես կգնանք գյուղ այնտեղ սար կբարձրանանք, կքայլենք և ուրիշ բաներով կզբաղվենք։ Այ եթե այս վիրուսը չլներ դու կրկին կգայիր։

Սիրով՝ Էրիկ

Posted in Մայրենի

Նամակներ

Շղթա նամակի տիպիկ օրինակը բաղկացած է լինում մի հաղորդագրությունից, որ կոչված է ստացողին համոզել բազմացնել այդ նամակն ու վերաուղարկել այն հնարավորինս շատ այլ օգտագործողների։ Այսպիսի նամակներում սովորաբար օգտագործվող մեթոդներն ընդգրկում են էմոցիոնալ առումով մանիպուլյատիվ պատմություններ, արագորեն հարստանալու բրգաձև սխեմաներ, ինչպես նաև սնահավատությունների շահարկման և ստացողին ձախորդություններով կամ նույնիսկ ֆիզիկական բռնության կամ մահվան սպառնալիքով սարսափեցնելու ունակ հաղորդագրություններ, այն պարագայում, եթե ստացողը տվյալ նամակը չվերաուղարկի կամ դրանում նշված պահանջներին չենթարկվի և դրանով իսկ “ընդհատի շղթան”։

Posted in Մայրենի

Թե ինչպես գրվեց առաջին նամակը

Ռեդյարդ Քիփլինգի «Թե ինչպես գրվեց առաջին նամակը» 

  • Ինչո՞ւ էր օտարականը կանչել ողջ ցեղին։

Օտարականը կանչել էր ողջ ցեղին, որպեսզի նրանք օգնեին հանել Թաֆֆիի և իր հորը։

  • Ի՞նչ ծառի կեղևի վրա էր Թաֆֆին նամակ ուղարկել։ Ի՞նչ գիտես այդ ծառի մասին։

Թաֆֆին նամակը ուղարկել էր կեչիի կեղևի վրա։

Կեչին շատ բարձր ծառ է, և իր ճյուղերը վերև է բարձրածրած։

  • Ի՞նչն էր նամակ գրելու պատճառը։

Թաֆֆին ուզում էր օտարականի ասել, որ գնա իր տանից նիզակը բերի։

  • Ինչպե՞ս դու կհասկանայիր այդ նկարը, եթե չիմանայիր, թե ինչի մասին է այն։

Ես կհասկանայի նկարին նայելով, որ այդ աղջնակը մարդասպան է իր նիզակով։

  • Որտե՞ղ էին ապրում նախամարդիկ և ի՞նչ գործիքներ էին օգտագործում։

Նախամարդիկ ապրում էին քարանձավում, և գործիքների տեղը օգտագործում էին քարեր։

  • Վերնագրիր հատվածները։

Առաջինը-Ձկնորսություն

Երկրորդը-Ծիծաղելի պատմություն

  • Ի՞նչը կփոխեիր պատմվածքի մեջ։

Ես կուզենայի, որ օտարականը հասկանալ Թաֆֆիի ասածը։