Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություն

Եռօրյա ճամբար


Ես գնացել էի եռօրյա ճամբար։ Այնտեղ շատ ձյուն կար և մենք ձնագինդիկ էինք խաղում։ Մենք համարներում նաև պահմտոցի էինք խաղում և տարբեր հետաքրքիր խաղեր։ Մենք նաև գնացել էինք խաղալու կենտրոն որտեղ լավ խաղացինք։ Նաև գնացել էինք Մհեր Մկրտչյանի տուն թանգարան որտեղ հարցաշարերի մասնակցեցինք։

Posted in Հայրենագիտություն

Քայլարշավ

Ես հինգշաբթի գնացել էի քայլարշավի իմ դասարանի և ընկեր Իվետայի հետ։ ՄԵնք սկսել էինք մեր քայլարշավը Թումոյից և ավարտել Մանկական երկաթուղում, ճիշտ է մանկական երկաթուղին փակ էր, բայց դե։ Ճանապարհին մենք անցանք Կիեվյան կամրջի տակով և անցանք այնտեղի թունելով, որը մարդիկ իրենց նկարներով սարքել էին աղբաման, բայց դե ի՞նչ ասեմ։ Ճանապարհին մենք նաև հանդիպել էինք սկյուռիկի։

Posted in Հայրենագիտություն

Մենուայի ջրանցք

Մենուայի ջրանցքը գտնվում է Վանա լճի հարավարևելյան կողմում։ Ջրանցքի հեռավորությունը Վան քաղաքից կազմում է 70 կմ, սակայն ջրանցքի ամբողջական երկարությունը, հաշվի առնելով նաև կորությունները, կազմում է 80 կմ։

Ժամանակին ջրանցքի ջրերով աշխատել է մոտ 40 ջրաղաց։ Մենուայի ջրանցքից ճյուղավորվում են փոքր ջրանցքներ ու առուներ։

Ջրանցնքն ունեցել է կարևոր տնտեսական նշանակություն, նրա պահպանման համար կառուցվել են ամրոցներ։ Ջրանցքն իր չափերով ու նշանակությամբ խոշորագույններից էր Հին Արևելքում։

Մենուայի ջրանցքը սկիզբ է առնում Հայոց ձոր գավառում։ Ջրանցքը բարդ կառուցվածք ունի։ Այն անցկացրած է լեռների լանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով, ինչպես նաև ձորերի վրա կառուցված կամուրջներով։ Ջրանցքի տնտեսական նշանակությունն այնքան մեծ է եղել, որ նրա պահպահման համար ամրոցներ են կառուցվել։

Ըստ հնագետ դոկտոր Վալդեմար Պելքի, որը հնագիտական ուսումնասիտություններ է անցկացրել ջրանցքի տարածքում՝ հոկտեմբեր ամսին ջրանցքը ապահովում է 1500 լ ջուր վայրկյանում։ Այդ ջուրը պարունակում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ։ Ըստ Պելքի՝ մինչև ջրանցքի կառուցումը ջուրը ժայռերի ճեղքերից հոսել է ցած և թափվել Խոշաբ գետը, որը ակունքից գտնվել է 5 կմ հեռավորության վրա։ Ջրանցքի կառուցումով ջուրը ուղղվեց Վերին Մեշինկերտ, ուր կառուցվել է նաև մեծ ավազան։

Posted in Հայրենագիտություն

Եռօրյա ճամբար դեպի Արատես

Ես գնացել էի եռօրյա ճամբար դեպի Արատես։ Մեր առաջին կանգառը Սմբատաբերդն էր, որը մենք հեշտությամբ բարձացանք, իսկ ամենաբարձր կետից ընկեր Սմբատը իր դռոնով մեզ նկարեց։ Հետո հասնելով Արատես մենք գնացինք մեր տնակը սկսելով մեր քնապարկերը դասավորել, վերջում մի խումբ գնաց մի ուրիշ տնակում քնելու, քանի որ տեղ չկար։ Մյուս օրը արթնանալով մենք սկսեցինք հագնվել և տարբեր խաղեր խաղալ։ Հետո խորոված պատրաստեցինք և կերանք։ Իսկ երեկոյան խարույկ վառեցինք։ Հաջորդ օրը արթնանալով մենք գնացինք և տեսանք մի մեծ ծառ, որը սառույցի մեջ էր, իհարկե մի քիչ նկարվեցինք այնտեղ և գնացինք հետ Երևան։ Ճանապարհին մենք կանգ առանք սևանում և այնտեղ հոթ-դոգեր կերանք։

Posted in Հայրենագիտություն

Մայրենի լեզու

Հայաստանից դուրս ուրիշ երկրում եղե՞լ եք:

Պատկերացնենք, թե մենք որևէ այլ երկրում ենք: Առաջինը, որ կնկատենք, այն է, որ այդ երկրում մարդիկ խոսում են մեզ համար անհասկանալի լեզվով: Եթե մենք չգիտենք տվյալ երկրի լեզուն և ոչինչ չենք հասկանում, այդ լեզուն անվանում ենք օտար: Սակայն նույն այդ լեզուն մայրենի է դրանով խոսող մարդկանց կամ այդ երկրի ժողովրդի համար:

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն, որով նա խոսում է, գրում, հաղորդակցվում: Ամենավաղ մանկությունից, երբ մարդն իր առաջին բառերն է արտասանում, սկսում է խոսել այն լեզվով, որը ավելի ուշ նրա կողմից արդեն գիտակցվում է որպես մայրենի լեզու: Սովորաբար հենց մայրենի լեզվով են մարդիկ մտածում, ստեղծագործում, աղոթում, թերթեր տպագրում, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ վարում և այլն:

Հայերի մայրենի լեզուն հայերենն է: Յուրաքանչյուր ժողովրդի, ազգի գլխավոր հատկանիշը, որով նա տարբերվում է մյուսներից, հենց նրա մայրենի լեզուն է: Հայերենը ոչ միայն մեր մայրենի լեզուն է. հայերենը նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն է:

Հայոց լեզուն նույն դերը պետք է կատարի իրեն հայ ճանաչող և հայ մնալ ցանկացող անհատի համար, ինչ դեր որ կատարում է արյունը նրա ֆիզիկական կյանքի համար: Ստեփանոս Մալխասյանց

Հայոց լեզուն աշխարհի հնագույն և հարուստ լեզուներից է: Այն անցել է զարգացման բազմադարյան ուղի: Սաշտոցյան գրերի գյուտից հետո, այսինքն վերջին 1600 տարվա ընթացքում, գրավոր հայերենն անցել է երեք փուլ՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար: Աշխարհաբար հայերենը շարունակեց զարգանալ երկու ճյուղով, այդ պատճառով մենք այսօր ունենք երկու գրական լեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն:

Ուշադիր կարդացեք այս երկու բանաստեղծությունների հատվածները.

Ինչու ապշած ես, Լըճակ,

Ու չեն խայտար քու ալյակք,

Միթե հայլվույդ մեջ անձկավ Գեղուհի մը նայեցավ:

Պետրոս Դուրյան

Ես իմ անուշ Հայաստանի արեահամբառն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանվագ, լացակումած էարն եմսիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,

Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմսիրում:

Եղիշե Չարենց

Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում:
Երկու բանաստեղծություններն էլ հայերեն են, սակայն դրանցից առաջինը հյուսված է արևմտահայերենով, իսկ երկրորդը՝ արևելահայերենով: Հայոց պատմությունն այնպես է ընթացել, որ մի որոշ ժամանակ մեր հայրենիքը բաժանված է եղել երկու մասի՝ Արևմտյան և Արևելյան: Արևելյան Հայաստանում ձևավորվեց արևելահայերենը, իսկ Արևմտյան Հայաստանում՝ արևմտահայերենը: Այսպիսով, մեր լեզվի այս երկու տարբերակների գոյությունը պայմանավորված է ժողովրդի պատմական ճակատագրով:

19-րդ դարում, երբ ձևավորվում էր աշխարհաբարն իբրև գրական լեզու, Հայաստանը բաժանված էր Արևել­յան և Արևմտյան մասերի: Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքի կենտրոնը: Արևելյան Հայաստանում այդպիսի կենտրոն էր Արարատյան դաշտը, Արևմտյան Հայաստա­նում՝ Կոստանդնուպոլիսը: Հիմնականում Արարատյան և Կոստանդնուպոլսի խոսակցական լեզուներն էլ դարձան այն հիմքերը, որոնց վրա զարգացան հայոց լեզվի երկու ճյուղերը:

Հարցեր և առաջադրանքներ

  • Փորձեք բացատրել՝ ի՞նչ եք հասկանում մայրենի լեզու և օտար լեզու ասելով:

Մայրենի լեզուն դա քո բնօրրանի լեզուն է, իսկ օտարը` ուրիշ երկրի լեզուն։

  • Զարգացման ի՞նչ փուլեր է անցել հայերենը:

Հայերենը անցել է զարգացման երեք փուլ` գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար։

  • Ի՞նչ ճյուղեր ունի գրական հայերենը:

Հայերենն ունի երկու ճյուղ արևելահայերեն և արևմտահայերեն։

  • Ինչո՞վ է պայմանավորված երկու գրական լեզուների գոյությունը:

Դա պայմանավորված է հայ ժողովրդի պատմական ճակատագրով, որ մի մասը Թուրքիան է վերցրել, մյուս մասը Ռուսաստանը։

  • Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ օտար լեզուներ. փորձե՛ք վերհիշել որևէ դեպք, երբ ձեզ շատ անհրաժեշտ է եղել լեզվի իմացությունը:

Քանի որ հայերեն լեզուն այդքան էլ հայտնի չէ պետք է իմանալ ուրիշ լեզուներ տարբեր բաներ սովորելու համար, օրինակ` անգլերեն, ռուսերեն…

Posted in Հայրենագիտություն

ՀՀ մարզեր

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են (տես աղյուսակը):

Հայաստանի Հանրապետության մարզերըՎարչական մարզերՄարզայինկենտրոնը1. ԱրագածոտնիԱշտարակ2. ԱրարատիԱրտաշատ3. ԱրմավիրիԱրմավիր4. ԳեղարքունիքիԳավառ5. ԼոռուՎանաձոր6. ԿոտայքիՀրազդան7. ՇիրակիԳյումրի8. ՍյունիքիԿապան9. Վայոց ՁորիԵղեգնաձոր10. ՏավուշիԻջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  • Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
  • Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:

Հիմնական հարցերը Հայաստանի քանի որ Երևանում են լուծում, իսկ մարդիկ չեն կարող ամեն անգամ գալ Երևան ամեն մի հարցի համար, այդ պատճառով Հայաստանը բաժանել են մարզերի և ընտրել ամեն մարզի համար մարզպետ։

  • Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:

Աշտարակ, Աբովյան, Մասիս(գյուղ), Վաղարշապատ։

  • Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն  10  քաղաքային բնակավայրերի անուններ:

Արմավիր, Մետսամոր, Յեղվարդ, Արտիկ, Մարալիկ, Թալին, Ապարան, Ծաղկաձոր, Վայք, Մարտունի։

Posted in Հայրենագիտություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Դա նշանակում է, որ մենք այստեղ ենք ծնվել ու մեծացել։ Այստեղ են ծնվել նաև մեր նախնիները, մեր ծնողները, հարազատները, ընկերներն ու բարեկամները, շատ ու շատ ուրիշ մարդիկ։ Հայաստանը հայրենիքն է նաև այն միլիոնավոր հայերի, որոնք ապրում են հայրենիքից հեռու։

Հայաստանն իրենց երկիրն են համարում նաև այստեղ ապրող այլ ազգերի մարդիկ՝ եզդիներ, ռուսներ, ասորիներ, հույներ և ուրիշներ։

Հայաստանը մեր երկիրն է, մեր ընդհանուր տունը, և մենք սիրում, պաշտում ու գնահատում ենք այն: Այդ սերն ու նվիրվածությունը մենք արտահայտում ենք ոչ միայն խոսքով, այլև՝ գործով:

Հայրենիքի համար շատերն են հերոսական գործեր արել, անգամ իրենց կյանքը տվել։

Սիրել հայրենիքը նշանակում է ճանաչել այն, գիտենալ նրա անցյալը, գնահատել մեր նախնիների ստեղծած ու մեզ փոխանցված անգնահատելի ժառանգությունը։

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ — Ասում են, որ շատ դարեր առաջ հայոց լեռները հաղթան­դամ ու հսկա եղբայրներ են եղել: Առավոտյան արթնանալով’ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները, հետո միայն բարևել իրար: Բայց երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում այդքան վաղ արթնանալ: Մի օր էլ, ուշ արթ­նանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և, հակառակ սովորության, իրար բարևում են առանց գոտիները կապելու: Աստված, տեսնելով այդ, պատ­ժում է եղբայրներին. նրանք քարանում են և դառնում լեռներ, նրանց գոտիները դառնում են կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ:

Սև և Կասպից ծովերի միջև, Կովկասյան լեռներից հարավ, գտնվում է մի «լեռնային կղզի», որն անվանում են Հայկական լեռնաշխարհ: Շուրջը գտնվող մյուս տարածքներից Հայկական լեռնաշխարհը տարբերվում է իր բարձր դիրքով: Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1700 մ է:

Հայկական լեռնաշխարհի ամենահայտնի և ամենաբարձր լեռը Արարատն է՝ 5165 մ բարձրությամբ, որին հայերը անվանել են նաև Մեծ Մասիս: Երբ Արարատյան դաշտից նայում ենք Արարատին, նրանից արևմուտք, հորիզոնում, նշմարվում է կնոջ վարսերի պես ձգվող Հայկական Պար լեռնաշղթան:
Վերևից նայելիս Հայկական լեռնաշխարհը հիշեցնում է հզոր պարսպով շրջապատված միջնաբերդ:

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը անվանում են Հայկական բարձրավանդակ կամ Միջնաշխարհ, որն ունի հեքիաթային գեղեցկություն. ասում են, թե Աստվածաշնչում նկարագրված դրախտը հենց այստեղ է գտնվել: Միջնաշխար­հը հարուստ է արգավանդ դաշ­տերով, երփներանգ ծաղիկնե­րով պատված մարգագետիննե­րով ու սառնորակ աղբյուրներով: Այստեղ է նաև Վանա լիճը, որին հայերը ծովակ են անվանում: Վանա լճից ոչ հեռու Նեմրութ ու Սիփան լեռներն են, որոնք լճի հայելու մեջ ամեն օր իրենց պատկերն են տեսնում:

Վանա լճից բացի լեռնաշխարհն ունի մեծ ու փոքր այլ լճեր, որոնց մեջ իր գեղեցկությամբ առանձնանում է քաղցրահամ Սևանը: Այն գտնվում է լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում:

Իր գեղեցկությամբ և քաղ­ցրահամ ջրի արժեքավոր պաշարներով Սևանը հայոց լեռնաշ­խարհի մարգարիտն է:

Բացառիկ գեղեցկության հա­մար Հայաստանի լճերը համե­մատվում են զմրուխտի, փիրու­զի, մարգարիտի և բնության այլ հրաշալի ստեղծագործություննե­րի հետ:

Բազմազան ու հիասքանչ է Հայկական լեռնաշխարհի բնու­թյունը: Այստեղ լեռներից բացի կան անդնդախոր կիրճեր, որոնց հատակով հոսում են արագահոս  գետեր: Բյուրակն լեռների կարկաչուն աղբյուրներից սկիզբ է առնում հայոց մայր գետը՝ Արաքսը: Արաքս ի միջին հոսանքում տարածվում է Արարատյան դաշտը, որը Հայաստանի բերք ու բարիքի շտեմարանն է: Բացի այդ, այստեղ են կառուցվել նաև Հայաստանի վեց մայրաքաղաքները, այդ թվում՝ Երևանը: Հայոց աշխարհի մեկ այլ հայտնի գետ՝ Արածանին, ծնունդ է առնում Ծաղկանց լեռներից: Ըստ ավանդության, ամեն առավոտ այստեղ էր լողանում հեթանոս հայերի գեղեցկու­թյան աստվածուհին՝ Աստղիկ դիցուհին:

Աստղիկը՝ Տարոնի դիցուհին, շրջապատված իր նաժիշտներով, իջնում էր լեռներից Արածանիի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու: Այդ պահին հայոց երիտասարդ դյուցազունները թաքնվում էին անտառի մթին ծառաստանի մեջ՝ հեռվից գեղե­ցիկ աստվածուհուն տեսնելու համար: Բայց Աստղիկը Մշո ամբողջ դաշտը վարագուրում էր մառախլապատ մշուշով և անտեսանելի էր դառնում:

Արածանի գետի հովտում շատ են գեղատեսիլ դաշտերը: Դրանցից մեկն էլ հանրահայտ Մշո դաշտն է, որի միջով հոսում է Մեղրագետը: Հայ ժողովուրդը բազում երգեր է հյուսել Մշո դաշտի մասին՝ ցույց տալով իր սերը Հայկական լեռնաշխարհի այդ գողտրիկ անկյան նկատմամբ.
Հարուստ է նաև Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը: Բարձր լեռների ժայռոտ քարափներում ցատկոտում են քարայծը, վայրի ոչխարը: Այդ լեռների հողմակողմ լանջերը տեղ- տեղ պատված են անտառներով, որի բնակիչներից հայտնի են եղնիկը, գորշ արջը, գայլը, ընձառյուծը և այլ կենդանիներ: Այդ անտառների տարածված ծառատեսակներից են կաղնին, թխկին, հաճարենին:

Հարցեր և առաջադրանքներ

  • Որտեղ է գտնվում Հայկական լեռնաշխարհը:

Սև և Կասպից ծովերի միջև, Կովկասյան լեռներից հարավ, գտնվում է մի «լեռնային կղզի», որն անվանում են Հայկական լեռնաշխարհ:

  • Նայեք քարտեզին և պատկերացրեք, թե ինչի հետ կարելի է համեմատել Հայկական Պար լեռնաշղթան։

Ամպի

  • Որտեղ է գտնվում Հայոց Միջնաշխարհը։ Նկարագրեք այն։

Հայոց միջնաշխարհը գտնվում է Հայոց լեռնաշխարհի կենտրոնական մասում։ Այն շատ գեղեցիկ է և լի է կանաչ դաշտերով։

  • Թվարկեք լեռնաշխարհի լճերը։ Ինչի՞ հետ են դրանք համե­մատվում։

Վանա լիճը, Սևանա լիճը և այլ փոքր լճեր։ Բացառիկ գեղեցկության հա­մար Հայաստանի լճերը համե­մատվում են զմրուխտի, փիրու­զի, մարգարիտի և բնության այլ հրաշալի ստեղծագործություննե­րի հետ:

  • Ի՞նչ կենդանիներով է հարուստ Հայկական լեռնաշխարհը:

Բարձր լեռների ժայռոտ քարափներում ցատկոտում են քարայծը, վայրի ոչխարը: Այդ լեռների հողմակողմ լանջերը տեղ- տեղ պատված են անտառներով, որի բնակիչներից հայտնի են եղնիկը, գորշ

  • Կարո՞ղ եք մտաբերել որևէ երգ Սասունի կամ Մշո դաշտի մասին:

<<Սասուն>> ասամբլ

  • Ի՞նչ գիտեք Հայկական լեռնաշխարհի մասին. բլոգում լրաց­րեք աղյուսակը:
Դիրքը, հարևան տարածքներըԱդրբեջան, Թուրքիա, Վրաստան, Իրան
Նշանավոր լեռնագագաթներըԱրագած, Արարատ
Նշանավոր դաշտերըԱրարատյան դաշտ, Մշո դաշտ
Գետեր, լճերՍևանա, Վանա լճեր
Բույսեր, կենդանիներ Գորշ գայլ, արջ, ընձառյուծ, վայրի ոչխար
կաղնի, թխկի, հաճարենի
Posted in Հայրենագիտություն

Պլանետարյում

Այսօր մենք գնացինք Պլանետարյում։ Այնտեղ ներսի ամբողջ հատվածը ֆիլմն էր։ Այդ ֆիլմում պատմվում էր տիեզերքի մասին։ Շատ հետաքրքիր 3D գրաֆիկա էր։ Պատմվում էր հրթիռների մասին թե ինչպես են դրանք ստեղծվել, ով է ստեղծել։ Մի խոսքով այնտեղ շա՜տ հետաքրքիր էր։ Խորհուրդ եմ տալիս դուք էլ գնաք։

Posted in Հայրենագիտություն

Գորգեր

Գորգերը լինում են տարբեր գույների և տարբեր ձևերի։ Գորգերը օգտագործվում են որպես ծածկոց, պատի զարդ, փռոց։ Գորգերը կարում են բրդե, բամբակե, մետաքսե թելերից։ Նաև լինում են ասեղնագործ, ինչպես նաև գույնզգույն կտորներից ստեղծված գորգեր։