- Ընկեր, ընթերցել, ընթանալ, ընտրել բառերով կամ նրանց արմատներով 2-ական բառ կազմիր:
ընկեր-դասընկեր, ընկերություն, ընկերուհի, գործընկեր, խաղընկեր, ընկերասեր, ընկերական
ընթերցել-ընթերցարան, ընթերցանություն, անընթեռնելի
ընթանալ-ընթացիկ, ընթացք, արագընթաց, դանդաղընթաց, ընթանալ, սրընթաց
ընտրել-ընտրություն, ընտրական, հակընտիր, նորընտիր
- Որտեղ անհրաժեշտ է, գրիր ը տառը: Բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր քեզ անծանոթ բառերը:
Հյուրընկալ, անակնկալ, անընկալելի, ակնբախ-Աչքի խփող, աչքի զարնող՝ ընկնող, ակնհայտ, բացահայտ:, ձկնկիթ, սրընթաց, ճեպընթաց-Արագ ընթացող՝ սլացող:, ինքնըստինքյան-Ինքնին, իր Էությամբ:, կորնթարդ-Կլոր և ուռուցիկ ձև ունեցող, գմբեթաձև, գմբեթարդ:, մթնկա, հատընտիր, գույնզգույն, անստորագիր, հետզհետե- Հաջորդաբար, իրար ետևից:, ակնդետ- Աչքերը մի կողմ դարձրած դիտելով:, խոչընդոտ, անընդմեջ, ակնթարթ, մակընթացություն- Օվկիանոսի կամ ծովի մակերևույթի պարբերական բարձրացումը:, մթնշաղ-Մութնուլույս, արշալույսի կամ վերջալույսի աղջամուղջ:, ազգընտիր, վայրընթաց, զուգընթաց:
Լրացրու բաց թողած տառերը:
Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկևիլը ժպտում են իրենց երփներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասֆալտապատ ճանապարհների եզրերով: