Posted in Մայրենի

Բառարանի օգնությամբ բացատրիր հետևյալ բառերը

Բառարանի օգնությամբ բացատրիր հետևյալ բառերը ու սովորիր:

երկյուղ-վախ
սաստիկ-խիստ
որոտընդոստ-որոտի ձայնով

քրքիջ-բարձրաձայն ծիծաղ
քարայր-քարանձավ
պաղատել-աղաչել
պաղատագին-Մեծ պաղաանքով, թախանձագին:
տարեց-ծեր
խեղկատակ-ծաղրածու
խարտյաշ-Դեղին և շականակագույն գույներով ներված։
ակնթարթ-Աչքի կոպերը թարթելը:
հողմ-փոթորիկ
պատճենել-կրկնել, կրկնօրինակել
մրրիկ-փոթորիկ

Ուժեղ մրրիկ

Մեծ քարայր

Սաստիկ մարդ

Երկյուղ նապաստակ

Տարեց գայլ

Երկյուղ մարդը այդպես էլ կմնա երկյուղած։

Ես չեմ սիրում սաստիկ մարդկանց։

Որոտընդոտ ձայները ես չեմ սիրում։

Ծաղրածուն լինում է քրքջոտ։

Հին ժամանակ մարդիկ քարայրներում են ապրել։

Անիմաստ տեղը պաղատել պետք չէ։

Posted in Բնագիտություն

Երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենբ այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի բանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ բիչ քանակովք ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:

Առանց օդի կենդանի օրգանիզմները միայն կարող են դիմանալ մի քանի րոպե, իսկ հետո կմահանան։

  • Ի՞նչ գազերից է կազմված օդը:

Օդը հիմնականում բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ բիչ քանակովք ածխաթթու գազից:

  • Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:

Ինձ ծանոթ են թթվածինն ու ածխաթթու գազը։ Թթվածինը մենք շնչում ենք, իսկ ածխաթթու գազը՝ այն օդն է, որը մենք արտաշնչում ենք։

  • Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես:

Առաջադրանք 1

Վերցրո՜ւ նեղ վզիկով շիշ և դրա վրա դի՜ր ձագար: Ձագարի պոչը փաթաթի’ր թաց թղթով այնպես, որ այն ամուր մտնի շշի մեջ: Ձագարով շուր լցրո՜ւ շշի մեշ: Ինչո՞ւ է ջուրը ձագարից դանդաղ լցվում շշի մեշ: Մի փոքր բարձրացրո՜ւ ձագարը, որպեսզի շշի և ձագարի միշև ճեղք գոյանա: Բացատրի՜ր դիտարկված երևույթները: Կատարի՜ր հետևություններ: Ձեռքի տակ ձագար չունենալու դեպքում այն կարելի է պատրաստել ստվարաթղթից կամ հաստ թղթից:

Առաջադրանք 2

Որոշի՜ր՝ կախվա՞ծ է արդյոք այրման տևողությունը օդի քանակից (փորձը կատա­րի՜ր մեծերի ներկայությամբ, զգուշորեն):

Պատվանդանների վրա ամրացրո՜ւ երեք մոմ և վառի՜ր դրանք: Մոմերից մեկը ծածկի՜ր մեկ լիտրանոց ապակե տարայով, մյուսը՝ երկու լիտրանոցով, իսկ երրորդը թող բաց մնա: Մոմերից ո՞րը շուտ կհանգչի: Ինչո՞ւ:

Բլոգում գրի՜ առ քո դիտարկումներն ու հետևությունները:

Առաջադրանք 3

Պարզելու համար, թե ինչպես է տաքանում

Երկրամերձ օդը, վերցրո՜ւ երկու թափանցիկ, անգույն ապակի: Դրանցից մեկը ներկի’ր սև գույնով: Ապակիները դի’ր ձյան վրա այնպես, որ երկուսն էլ արևի ճառագայթներից հավասարա­պես տաքանան: Ո՞ր ապակու տակ ձյունը արագ կհալչի: Մո՞ւգ, թե՞ թափանցիկ մարմիններն են շուտ տաքանում: