Posted in Մայրենի

Երկրագործական գործողությունների բառարան

 Էտել-Ծառերի ավելորդ ճյուղերը կտրել։

Փոցխել-Ցանած հողը փոխցով մշակել։

Քաղհանել-Արտի մեջ եղած անպետք խոտերը քաղել-հանել։

Վարել-հողը մշակել

Ցանել-Սերմեր դնել հողի տակ։

Փորել-Ինչ որ տեղ փորել՝այնտեղի իրերը հանել։ Ասենք հողոտ տեղ հողը թորել մեջի հողը հանել։

Բահել-Բահով գործ անել։

Ջրել-Հողի վրա ջուր լցնել։

Հնձել-Երկրագործական գործիքով ինչ որ բանը կտրել՝հնձել։ Ասենք ցորենը կտրել, հանել։

Քաղել-Ինչ որ բանը իր տեղից հանել։

Posted in Մայրենի

Ավետիք Իսահակյան Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր`  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  • Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:

մակաղած-տարածված

ոսկեգեղմ- Հին հունական դիցաբանության մեջ՝ ոչխարի ոսկե մորթի:

շառաչուն-Շառաչող, շառաչյուն արձակող՝ հանող:

մատաղ-նորածին

խարտյաշ-դեղին և շականակագույն ներկված

խորունկ-խոր

ջինջ-սև

ուշագրավ-ուշադրություն գրավող, հետաքրքիր, այնպիսի բան, որ չես ուզում չնայել

ղողանջ-Մետաղյա կամ ապակյա առարկայի թրթռուն ձայն՝ հնչյուն:

թավուտ-խիտ թփերով, բույսերով պատված տեղ

խորասույզ-ջրի մեջ սուզված

  • Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

փա□չում-փախչում

եր□-երբ

պատշ□ամբը-պատշգամբ

ակնթար□ի-ակնթարթի

  • Գրիր տրված բառերի հոմանիշները (այս բառերի հոմանիշները կան նաև տեքստում).

ա/զուլալ —պարզ, վճիռ
բ/լուռ —անձայն
գ/ակնդետ —անհամբեր
դ/ընտանի —ձեռնասուն

4.Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ —ծնվել
բ/խելքը գլխին  —խելացի
գ/կողը հաստ —համառ
դ/ճաշը եփել  —լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

5. Տեքստից դու՛րս գրիր չորս բարդ բառ: Հիշեցում՝ Բարդ են երկու և ավելի արմատից կազմված բառերը՝ տոմսարկղ, արևածաղիկ…

ոսկեգեղմ, ոսկեսույզ, ակնթարթ, հողմածեծ

6.Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ-պատվիրել
բ/մալինա —ազնվամորի
գ/կենգուրու —ագեվազ
դ/ստարտ-սկսել

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:

Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին:

Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…
8.Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:

Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

9.Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:
բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:
դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Եղնիկը կարող էր կարոտել այն ընտանիքին, որը իրեն պահել էր։ Իր անտառը, որտեղ իրեն իր մայրը կաթ է տվել և հայրը փայտերն է կոտրել։

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Հեղինակը հարգում էր եղնիկին, որովհետև նա կենդանի շնչի նման էր։ Նա էլ իր զգացմունքները ուներ։

12.Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

Անտառը հողմի ժամանակ շատ վախենալու ու մութ էր։ Ամեն մեկը այնտեղ չէր գնա։ Այնտեղ շատ շառաչուն ձայն էր կային։

13.Տեքստից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:

Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»: