Posted in Մայրենի

Երկիր մոլորակ 100 փաստ

04․03․2021

Երկիրը քարե կեղեվով հսկա գնդակ է։ Երկիր մոլորակը մեկ վայրկյանում անցնում է երեք կմ։ Նրա քաշը մոտ 6000 տ է։ Երկրի 2/3 մասը համարյա ծածված է ջրով։ Երկրին շրջապատող մակերևույթին անվանում են մթնոլորտ։ Մթնոլորտի շերտի հաստությունը մոտ 1000 կմ է։ Երկիրն առաջացել է տիեզերքում գազի ու փոշու մի վիթխարի ամպից։ Գիտնականները մտածում են, որ Երկիրն առաջացել է մոտ 4500 տարի առաջ։ Գազի ու փոշու ամպի կողքին գուցե մի աստղ է պայթել, որից ամպը սկսել է պտտվել։ Ձգողական ուժերի շնորհիվ գազի ու փոշու մեծ մասը հավաքվել է ամպի կենտրոնական մասում և հենց դրանից էլ առաջացել է Արեգակը։ Սկզբում Երկիրը շատ տաք էր։ Երկիրն առաջացնող քարաբեկորները բախվում էին, իրար տաքացնում։ Հետո, երբ երկիրն առաջացավ, ներսի քարային մասը հալվեց։ Երկնաքար անվանմամբ մեծ քարի մետաղե կտորները ռմբակոծում էին Երկիրն։ Երբ Երկիրն սառչեց առաջացան ծովերն ու օվկիանոսները։ Հրաբուխները պայթում էին՝ ժայթքելով գոլորշի, գազեր ու քարեր։

05.05.2021

Երկիրը ասես պտտվող հոլ լինի։ Նա ընդմիշտ պտտվում է քանի որ առաջացել է պտտվող գազի ու փոշու ամպից։ Երկիրն պտտվում է մի անտեսանելի առանցքի շուրջ, որին անվանում են Երկրի առանցք։ Եկրի պտույտից առաջանում են ցերեկն ու գիշերը։ Ամեն օր երկրի մի մասը նայում է Արեգակին կամ Լուսնին, երբ Արեգակին է նայում այդ կողմը ցերեկն է, իսկ հակառակը գիշերը։ Պտտվող Երկիրը նաև մագնիս է։ Իր միջին կա հեղուկ երկաթ։ Իսկ, երբ երկիրը պտտվում է դա դարնում է մագնիս։

06.05.2021

Երկրի ներսում կան տարբեր շերտեր։ Երկրի մակերևույթին բարակ քարե կեղևն է, որի տակ համարյա պինդ մանտիան է, որի տակի կենտրոնական մասին անվանում են միջուկ։ Կա երկու միջուկ՝ արտաքին ու ներքին։ Արտաքինը հեղուկ մետաղ է իսկ ներքինը՝ պինդ մետաղ։ Երկրի ներքին միջուկը անհավատալի տաք է՝ 7000 աստիճան, որը բավարար է, որ մետաղը հալվի բայց արտաքին շերըերի վիթխարի հաստությունը չի թողնում դա տեղի ունենա։ Երկրի ամենահաստ շերտին ասում են մանտիա։ Այն 2900 կմ է։ Դա գտնվում է կեղևի ու արտաքին միջուկի արանքում։ Երկրի կեղևը բաժանված է վիթխարի կտորների, որոնց ասում են սալ։ Ամբողջ ցամաքը ծովերն ու օվկիանոսները բաժանված է վեցը սալի, իսկ Խաղաղ օվկիանոսը առանձին սալ է հաշվում։ Մայրցամաքները չափազանց դանդաղ, բայց շարժվում են։ Կամ իրար մոտիկանում, կամ էլ հեռվանում։ Ասենք Հյուսիսային Ամերիկան տարեկան 3 սմ-ով հեռվանում է Եվրոպայից:

07․05․2021

Երկրի մակերեսի հեղուկ քարերը տեղ-տեղ ժայթքում են։ Դրանք հրաբուխներն են։ Հրաբխի տակ մի մեծ տարածք լցված է հալված քարով։ Այդ մասը կոչվում է Մագմա։ Հրաբուխները տարբեր ձևերով են ժայթքում։ Ծովի տակ նաև լինում են հրաբուխներ։ Հրաբուխները հանգչում են, երբ նրանց միջի լավան սառչում է և էլ չի կարողանում ժայթքի։

10.05.2021

Հին հրաբուխների վրա Երբեմն գեյզերներ են լինում։ Եթե հրաբուխը փլվում է, սառը քարերը լցվում են մագմայի խցի տաք քարերի վրա։ Տաք աղբյուրի ջուրը նրա երեսին հանդարտ պղպջալով բարձրանում է վեր։ Հենց որ խցի ջուրը եռում է, վեր է բարձրանում լցվելով ավազան։ Օվկիանոսի խորքերում կան սև ծխարձակ անվանմամբ տաք աղբյուրներ։ Ցեխի լոգանքը փափկացնում է մաշկը։ Հնարավոր է, որ ջրի ու այլ նյութերի խառնուրդը դուրս գա գետնի երեսին անցքերից։ Իսլանդիայում ստորգետնյա ջրից էլեկտրականություն են ստանում։

11.05.2021

Սառույցը քար փշրելու հզուրություն ունի։ Անձրևային եղանակներին ջուրը մտնում է քարերի ճեղքերը։ Կենդանի արարածները կարող են փշրել քարերը։ Եչբեմն բույսերի սերմերը ընկնում են քարերի ճեղքերը։ Տաքանալն ու սառչելը փշրում են քարերը։ Երբ քարը տաքանում է, մի քիչ լայնանում է, իսկ երբ սառչում է, կծկվում է՝ դառնալով նախկին չափսին։ Քամին էլ է քարերը փշրում, բայց դա շատ ավելի երկար է տևում։ Սառցադաշտերը կոտրատում են քարերն ու տանում իրենց հետ։ Գետի ու ծովերի միջի քարերը միշտ փոքրանում են։

12.05.2021

Տարբեր չափսի քարերը կարող են միանալ ու դառնալ մի քար։ Հազարավոր տարիներ առաջ, ծովերի ու լճերի ափերին, ժայռակտորները, մեծ ու մանր քարերը լցվել են իրար վրա։ Կավիճն առաջացել է միլիոնավոր խեցիներից ու ծովային մանրիկ արարածներից։ Ծովի ջրի կաթիլի մեջ վիթխարի քանակով մանր օրգանիզմներ կան։ Կրաքարը ծովային խեցիներից է առաջացել։ Ծովային կենդանիներից շատերը պինդ խեցի կամ պատյան ունեն։ Երբ ցեխը շատ է սեղմվում դառնում է քար։ Ցեխի մեջ կան կավի մանրիկ մասնիկներ ու տիղմ։ Հնարավոր է, որ ծովում կամ անապատում առաջանա ավազաքար։ Երբ ավազի հաստ շերտերն իրար վրա են լցվում, ավազի հատիկները սեղմվում ու դառնում են ավազաքար։

13.05.2021

Բրածոներն առաջանում են կենդանիների ու բույսերի թաղված մարմիններից։ ՄԵծ մասամբ, երբ կենդանին կամ բույսը մեռնում է, ապրող արարածները ուտում են նրանց մնացորդները, և ոչինչ չի մնում։ Բրածոն կազմված է հանքանյութերից։ Հնարավոր է, որ մեռած բույսի կամ կենդանու մարմնի մասերը, քիչ-քիչ ու հերթով, լուծվեն ջրի մեջ։ Որոշ օձանման բրածոներ կան, որոնք, իրականում խեցամորթ են։ Այս խեցամորքներին ասում են ամոնիտ։ Մի քանի դինոզավրի բրածո անվնաս կմախք գտել են։ Չի բացառվում, որ ձեր տան էլեկտրականությունն ստանում են բրածո մարմին վառելով։

14.05.2021

Երկրակեղևի մեջ քարի ձևավորելուց հետո, հնարավոր է՝ այն նորից փոխվի։ Երբ ցեխաքարը սեղմվում է, փափկում ու տաքանում, դառնում է թերթաքար։ Երբ Երկրակեղևի միջի կրաքարը տաքանում է, դառնում է մարմար։ Երբ քարը տաքանում ու ծալվում է, հնարավոր է՝ քարի տեսքը դառնա շերտավոր։ Ամենաբարձր լեռներն ամեներիտասարդերն են։ Երբ Երկրակեղևի սալերը կպչում են իրար ու սեղմվում, կեղևը ծալվում է, ու լեռներ է առաջանում։ Երկրի ամենաբարձր լեռներից մի քանիսը հրաբուխ են։ Հնարավոր է՝ Երկրակեղևի սալերի կտորները շարժվելով իրար հանդիպեն ու քարի շերտերը վեր հրելով լեռ առաջացնեն։

20.05.2021

Երկրաշարժերն առաջանում են Երկրակեղևի շատ ուժեղ ցնցումներից։ Երկրաշարժերի հզորությունը տարբեր են լինում։ Ծովատակի երկրաշարժերին ասում են ծովաշարժ։ Քարայր <<կառուցողը>> կրաքարին թափվող անձրևն է։ Քարայրներ կան, որ լավայի նախկին հորանցք են։ Կրաքարե քարային առաստաղիից կաթող ջուրը քարե ցցեր է առաջացնում։ Բնական ոսկին լինում է հատիկավոր, ձուլածո կտորներով կամ ժայռերի միջի երակներով։ Մետաղների մեծ մասը հանքաքարերի մեջ է լինում։ Լավայի պղպջակների յմեջ կարող են չքնաղ բյուրեղներ աճել։ Ակնաքարերը գունավոր են։ Երկիրը փաթաթված է գազերի մի քանի շերտով, որոնց ասում են մթնոլորտ։ Ամպերն առաջանում են օվկիանոսի վրայի օդում։ Մերձարևադարձային ցիկլոնը այն կործանարար փոթորիկն է, որը հավաքվում է օվկիանոսի տաք մասերի վրա։ Երկրի ամենաարագ քամին պտտահողմն է։ Ձյան փաթիլներն առաջանում են ամպերի վերին մասերում։

23.05.2021

Երկրի ամենաչոր վայրերը անապատներն են։ Միշտ չէ, որ անապատում շոգ է։ Ավազաթմբերը անապատի քամին է սարքում։ Առավել խոտածածկ են այ վայրերը, որտեղ անձրևն ավելի շատ է։ Արոտավայրերում մեծ քանակով կենդանիներ են ապրում։ Օազիսը ջրի ավազան է անապատում։ Անապատի կակտուսը իր ցողունի մեջ ջուր է կուտակում։ Անտառի երեք տեսակ կա՝ փշատերևը, սաղարթավորն ու մերձարևադարձայինը։ Սաղարթավոր անտառի ծառերի մեծ մասի տերևները հարթ են ու լայն։ Հնարավոր է, որ գետի սկիզբն աղբյուրը լինի։ Երբ գետը հոսում է ծով, փոխվում է։ Գետերը մաշում են ժայռերը ու քիչ-քիչ իջնում են ցած։ Մեր մոլորակի վրա ջուրն այնքան շատ է, որ այ Երկրագնդի փոխարեն կարելի էր անվանել Ջրագունդ։ Երկրի արարածների մեծ մասը չափազանց մանր է։ Երկիրը մոտ չորս ու կես միլիարդ տարեկան է։

Վերջ