Posted in Մայրենի

Նապաստակներ

Երբ նապաստակները հասկացան, որ իրենք են ամենավախկոտ կենդանիները, որոշեցին, որ բոլորով գնան, լիճն ընկնեն, խեղդվեն: Երբ լճափի գորտերը նրանց ոտքերի թփթփոցը լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենախոր տեղը: Մի նապաստակ ասաց.
-Էլ ի՞նչ խեղդվենք, աշխարհում մեզանից ավելի վախկոտ արարածներ էլ կան:


1.ԻՆչո՞ւ է նապաստակները չնետվեցին ջուրը:

Նապաստակները չնետվեցին ջուրը քանի որ նրանք հասկացան, որ իրենք չեն ամենավախկոտ կենդանիները։

2. Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։

Մի անգամ ճամփորդելիս,  խոտերի մեջ տեսա նապաստակ, որը երեխա էր բերում այս աշխարհ։ Ես նրան բերեցի իմ ծնողների մոտ և նրանք օգնեցին, որպեսզի նա իր երեխան ծնի։ Հետո մենք շարունակեցինք մեր ճանապարհը իսկ նա իր երեխայի հետ գալիս էր մեր ետևից։ Մենք որոշեցինք, որ նրան և իր երեխային էլ մեր հետ տանենք։

3. Համացանցից օգտվելով, նապաստակների կամ գորտերի մասին երեքից չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթիր և պատճենի՛ր։

Նապաստակ

Նապաստակները ապրում են մենակ կամ զույգերով։ Իտարբերություն ճագարների, նապաստակները բույն չեն փորում, այլ փոքրիկ փոսերում բույն են սարքում:Նապաստակները ծնվելուց արդեն զարգացած են լինում, բրթով և բաց աչքերով, և մայրը նրանց հետ է մնում ընդամենը 5-6 օր, իսկ հետո ընդամենը մի քանի անգամ իրենց մոտ է գնում; այդ պատճառով շատ նապաստակներ մահանում են թշնամիներից։ Նապաստակների տեսողությունը թույլ է, հոտառությունը՝ լավ է, լսողությունը՝ հրաշալի։ Բազմաթիվ թշնամիների (մարդ, գիշատից կաթնասուններ և թռչուններ) նկատմամբ անպաշպանությունը դարձնում է նրանց ուշադիր և աննկատ։

Գորտեր

Ապրում են ցամաքում, լճերում, գետերի ափին, ճահիճներում, ստվերոտ ու խոնավ անտառում։ Բնակվում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից և Ավստրալիայից։ Գորտերը և դոդոշները պատկանում են անպոչ երկկենցաղների կարգին և կազմում են առանձին ընտանիքներ։ Հայտնի է գորտերի 42 սեռի 245 տեսակ, ՀՀ-ում տարածված են լճագորտը և փոքրասիական գորտը։ Գորտերը լինում են տարբեր չափերի. մանրից (40–60 մմ) մինչև մեծերը՝ 200 մմ (գորտ-ցուլ), և ավելի խոշորները՝ 300 մմ (գորտ-գոլիաֆ)։ Մարմինը ծածկված է հարթ կամ թեթևակի բշտավոր մաշկով։ Հետին ոտքերը երկար են, ցատկող։ Գունավորումն առավելապես քողարկող է կամ մասնատված (բծավոր, զոլավոր)։ Լեզուն երկար է, ծայրը՝ երկատված, բերանի հատակին կպած է առաջային ծայրով։ Հանգիստ վիճակում լեզվի ազատ մասն ուղղված է ներս, իսկ որսին բռնելիս կարող է այն արագ դուրս նետվել բերանից։ Գորտերը սնվում են մանր որդերով, միջատներով, փափկամարմիններով, հոդվածոտանիներով, երբեմն նաև մանր ողնաշարավորներով, շերեփուկները՝ դետրիտով, ջրիմուռներով և այլն։