Posted in Մայրենի

Վագրեր

Ինքնաստուգում։ Ստուգիր երեկվա գրած աշխատանքդ։ Քո գրածը համեմատիր տրված տեքստի հետ, գտիր սխալներդ, ուղղիր, ապա կատարիր տրված առաջադրանքները։

Վագրերն ապրում են Ասիայում։ Թփուտների հետևում շատ հաճախ կարելի է լսել նրանց ահարկու ձայները։ Նրանք ընտանի կատուների ցեղակիցներն են։
Նա լավ որսորդ է։ Նրա հզոր ժանիքներից հազվադեպ կարող է փրկվել նա, ում վրա հարձակվել է գիշատիչը։
Նրա սիրելի որսն են եղջերուները, վայրի խոզերը։
Նա ուտում է երեսունից հիսուն կիլոգրամ միս։ Նրանց մեծ մասը որսում է անտառի թույլ և հիվանդ կենդանիներին, որի համար նրանց անվանում են անտառի սանիտարներ։
Կար ժամանակ, որ վագրերը շատ-շատ էին, իսկ այժմ քիչ են, որի համար նրա որսը արգելված է։ Նրան բռնում են թանկարժեք մորթու համար։ Նրա մորթուց մուշտակներ են կարում:

  • Դուրս գրիր քո սխալ գրված բոլոր բառերը, ուղղիր, ապա այդ բառերով կազմիր բառակապակցություններ, նախադասություններ։
  • ԻՆչո՞ւ է արգելված վագրերի որսը:

Վագրերի որսը արգելված է, որովհետև նրանցից շատ քչերն են ողջ։

  • 3. Համացանցից օգտվելով, վագրերի մասին երեքից չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթիր և պատճենի՛ր։
  • Թայվանը համարվում է խոշոր կապիտալ արտահանող երկիր, հատկապես դեպի Հարավարևելյան Ասիա (վերջին 5 տարում այդ տարածաշրջանում ներդրումները հասել են 36 մլրդ դոլարի)։ Թայվանն ունի ատոմային կայանի 6 բլոկ՝ 4,9 մլն կվտ հզորությամբ։ Ուրանի հումքը մեծ մասամբ, ինչպես Հարավային Ասիայի այլ երկրները, Թայվանն ստանում է Աֆրիկայից։ Նորագույն տեխնոլոգիաներով Թայվանը մասնագիտացել է էլեկտրոնային ՕԷՄ-ների և դրանց էկրանների արտադրության մեջ։ Նավաշինության մեջ Թայվանը սպորտային զբոսանավերի արտադրության համաշխարհային առաջատարներից է։ Թայվանը առաջատար է նաև կոշիկի (հատկապես սպորտային), սպորտային հագուստի և ինվերտարի (թենիսի ռակետի, գնդակի և այլն) արտադրության մեջ։ Երկրի տնտեսության մեջ զգալի տեղ է գրավում զբոսաշրջությունը։ Ներմուծվում է վառելանյութ, հումք, պարենամթերք և սարքավորումներ, արտահանվում են ժամանակակից արդյունաբերության արդեն պատրաստի արտադրանքը։ Թայվանի գլխավոր առևտրային գործընկերներն ԱՄՆ-ը, Ճապոնիան, Հոնկոնգը և Գերմանիան են։