Posted in Մաթեմատիկա

Խնդիրներ

1․Ես ունեմ մի քանի հատ կոնֆետ։ Եթե ես ընկերոջս տամ երեք հատ կոնֆետ, ապա նա կունենա 50 կոնֆետ և մեր կոնֆետների քանակությունը կհավասարվի։ Իսկ սկզբում մայրիկս ինձանից 20 կոնֆետով շատ ուներ։ Քանի՞ կոնֆետ ունեինք յուրաքանչյուս սկզբում։

2․Չորս արկղում միասին կա 258 հատ խնձոր։ Առաջին արկղից եթե 3 հատ տեղափոխենք չորրորդ արկղ ապա առաջին արկղում և երկրորդ արկղում խնձորների քանակը կհավասարվի։ Իսկ առաջին արկղում վեցով շատ խնձոր կա քան երրորդ արկղում։ Երկրորդ արկղում վեցով շատ խնձոր կա քան չորրորդում։ Իսկ երրորդ արկղում երեքով շատ խնձոր կա քան չորրորդում։ Ո°ր դատողություն է սխալ։

ա) Առաջինում 9-ով շատ խնձոր կա քան չորրորդում։

բ) Երրորդ, երկրորդ և չորրորդ արկղերում միասին կա 169 հատ խնձոր։

գ) Ցանկացած երեք արկղերի միջի խնձորների գումարը բաժանվում է երեքի։

դ) Առաջինում 3-ով շատ խնձոր կա քան երկրորդում։

3.Ես ունեմ հինգ խնձոր։ Եթե իմ ընկերը երեք խնձոր տա իր մորը այդ դեպքում նա կունենա 10 հատ խնձոր։ Քանի՞ խնձոր պետք է նա ինձ տա որպեսզի մենք ունենանք հավասար խնձոր։

4․ես և ընկերս ունենք 20 խնձոր։ Եթե ես տամ նրան 6 խնձոր ապա մենք կունենանք հավասար քանակությամբ խնձորներ։ Քանի՞ խնձոր ուն իմ ընկերը և ես։

Posted in Մայրենի

Արտույտը

Որտե՞ղ է բույն շինում արտույտը։ Ինչո՞ւ։

Արտույտը բույն է շինում գետնին։ Նրան այնտեղ հարմար է քանի որ այնտեղ նա գտնում է ինչ-որ պետք է։
Համացանցից օգտվելով, արտույտների մասին երեքից չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթի՛ր և պատճենի՛ր։

Արտույտները երգում են թռիչքի ընթացքում՝ թևերի ու պոչի բացվածքով ցուցադրում հարսանեկան խաղերի դրվագներ։ Բնադրում են գետնին, դնում՝ 4-6 ձու, թխսակալում՝ 12-16 օր։

Արտաքին կառուցքվածք

Փոքր, 110-230 մմ երկարությանը, 15-70 գ կենդանի զանգվածով երգեցիկ թռչուններ են։ Ունեն ամուր կառուցվածք, համեմատաբար մեծ գլուխ, կարճ ոտքեր (հարմարված են գետնին ազատ շարժվելուն)։ Հետին մատի եղունգն ուղիղ է և ավելի երկար մյուսներից։ Փետրածածկը համեստ գույներով ու գուներանգներով է։ Հիմնականում բաց տարածությունների թռչուններ են։ Քուջի և կրծքի վրա հաճախ բծեր են լինում։ Էգը և արուն արտաքինից չեն տարբերվում։


Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։
Մի առավոտ արթնացա թռչնակի երգեցիկ ձայնից։ Անմիջապես մոտեցա պատուհանին ու ի՜նչ տեսնեմ
։ Մի փոքրիկ արտույտ թևը վնասել է։ Ես արագ նրան վերցրեցի և բերեցի տուն։ Նրան կերակրեցինք և այդ ընթացքում ընկերացանք։ Մենք անբաժան ընկերներ դարձանք և երբ նրա թևը լավացավ մայրիկս ինձ ասաց, որ արդեն ժամանակն է նրան բաց թողնել։ Ես չէի ցանկանում բաժանվել նրա հետ, բայց նաև հասկանում էի, որ նա էլ ունի ընտանիք և պետք է գնա իր ընտանիքի մոտ։