Posted in Մաթեմատիկա

Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

Թեմա՝ Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

  1. Օգտագործելով բաշխական օրենքը՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
  • 130 x 78 + 70 x 78=15600
  • 388 x 99 + 12 x 99=39600
  • 657 x 33 + 657 x 67=65700
  1. Արտադրիչներից մեկը ներկայացնելով որպես երկու թվերի գումար՝ հաշվումները կատարե՛ք առավել հարմար եղանակով.
  • 4 x 25=100
  • 11 x 36=396
  • 5 x 92=460
  1. Կատարե՛ք գործողությունները օգտագործելով օգտագործելով բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ
  • 66 x 432 + 66 x 97=34914
  • 73 x 205 + 73 x 56=26353
Posted in Մայրենի

Կոմիտասի մասին

Կոմիտասը ծնվել է 1869 թվականին։ Նրա հայրը այդ ժամանակ 16 տարեկան էր։ Կոմիտասի մայրը մահացավ, երբ նա ընդամենը 6 ամսական էր, իսկ տաս տարեկանում նաև հայրը մահացավ։ Դրանից հետո նրան դաստիրակում էր նրա հորական տատը՝ Մայրամը։ 1880 թվականին նա հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Սեպտեմբերին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին։ Գևորգ Դ Կաթողիկոսը հրահանգել էր, որպեսզի Գևորգ վարդապետը իր հետ Քյոթահիայից մի որբ աշակերտ բերի։ Գևորգը սկսեց խոսել հայերեն և տղան ոչինչ չհասկացավ։ Երբ կաթողիկոսն ասաց, որ տղան այդտեղ անելիք չունի, քանի որ չգիտի հայերեն, Սողոմոնը պատասխանեց, թե եկել է սովորելու ու երգեց. «Լույս Զվարթ» երգելիս Սողոմոնը նկատեց, թե ինչպես կաթողիկոսի աչքերից արցունքներ գլորվեցին և թավալվելով ճերմակ մորուսի վրայով՝ կորան վերարկուի ծալքերի մեջ։ Սողոմոնը բացահայտեց երաժշտության նկատմամբ իր մեծ սերը և սկսեց ձայնագրել Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը. գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը։