Posted in Մայրենի

Հոմանիշ, հականիշ

1.Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում։ Անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից։

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքն է միջատներով։

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռության այլ աղմուկի աշխարհ է։

2.Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն։

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր։

Դևին դժոխքը ցյուց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա։

Թացն էլ չորի հետ վառվում է։

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա։

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը։

Մինչև չգա վերջինը չի հիշվի առաջինը։