Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կա՛նգ առ, հողագու՛նդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
քող- Բարակ՝ թափանցիկ ու նուրբ գործվածք, որ գցում են երեսին, շղարշ:
բեկբեկուն-???
2.Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ես ընտրեցի այս տեսարանը քանի որ այս ամենը, երբ կարդացի ինձ շատ տպավորեց այս տեսարանը։
3. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:
Այստեղ գրված ամեն ինչը իմ տեսած մայրամուտին է նման, ուղակի այստեղ ամեն ինչը փոխաբերական իմաստող է գրված։