Posted in English

My dream world

I want the world to have big cities. I want the peoples to be rich. I want the houses to be very large and people go to the moon on weekends. I want for peoples have different superpowers. I wish there were no thieves in the world.

Posted in Մայրենի

Կոմիտասի ինստիտուտ թանգարան

Այսօր մենք գնացել էինք Կոմիտասի ինստիտուտ թանգարան։ Այնտեղ ցյուց տվեցին իր նամակները, որոնք նա ուղարկել է իր ընկերներին։ Մեզ ասեցին, որ իրենց երկրում այն մարդկանց ովքեր հայարեն եին խոսում լեզուն կտրում էին։ Մեզ ցյուց տվեցին Կոմիտասի նկարները իր ընկերների հետ։ Ցյուց տվեցին իր գործընկերներին և իր հին իրերը։ Մեզ պատմեցին, որ Կոմիտասի հայրը և մայրը իրենց տանը երգում էին ժողովրդական երգեր, որոնք Կոմիտասը լսել է, և սովորել։ Նա գրի էր առնում ամեն մի երգ։ Մարդիկ այդ երգերից մեկը այս ժամին էին երգում, մյուսը ուրիշ, դու այդ ժամանակ չէիր կարող գնալ ասել օրորոցային երգողին աշխատանքային երգ երգել։ Կոմիտասը նաև երգչախումբ է ունեցել, որտեղ կար 300 աշակերտ։

Posted in Մաթեմատիկա

Բնական թվերի հանումը

Պարապմունք՝ 21-րդ

Թեմա՝ Բնական թվերի հանումը

  1. Գտե՛ք անհայտ թիվը, որը նշանակված աստղանիշով.
  • 17 + 40 = 57
  • 83 + 0 = 83
  • 90 + 0 = 90
  1. Գտե՛ք աստղանիշով փոխարինված թիվը.
  • 503 — 305 = 198
  • 841 — 351 = 490
  • 1135 — 351 = 784
  1. Գտե՛ք այն թիվը, որն աստղանիշի տեղում գրելով կստանք հավասարություն
  • 174 — 74 = 100
  • 346 — 123 = 223
  • 217 — 48 = 169
Posted in Բնագիտություն

Տիեզերք

Մենք ապրում ենք Երկրի վրա: Երկիրը մի հսկայա­կան գունդ է, որի մակերևույթը պատված է ցամաքով և ջրով: Իսկ ուրիշ ի՞նչ մարմիններ կան աշխարհում:

Դրանցից ձեզ առավել ծանոթ են Լոււսինն ու Արեգակը: Մութ գիշերը երկն­քին նայելիս մենք տեսնում ենք բազ­մաթիվ լուսատու, առկայծող կետեր: Դրանք աստղերն են: Բացի աստղերից՝ հայտնի են նաև մեծ ու փոքր երկնային շատ այլ մարմիններ, օրինակ՝ Արեգակի շուրջը պտտվում են նրա համեմատ փոքր չափեր ունեցող մարմիններ, որոնք կոչվում են մոլորակ­ներ: Դրանցից մեկը Երկիրն է: Հետագայում դուք կծանոթանաք երկնային մի շարք այլ մարմինների:

Այդ բոլոր մարմինների ամբողջությունն ընդունված է անվանել տիե­զերք: Տիեզերք բառը նշանակում է մեծ եզերք (տի՝ մեծ): Այսինքն՝ տիեզերքն այն ահռելի տարածությունն է, որր լցված է հսկայական թվով տար­բեր չափեր և զանգվածներ ունեցող երկնային մարմիններով:

Աստղեր և համաստեղություններ: Անզեն աչքով գիշերր երկնքում կա­րելի է տեսնել մինչե 6000 աստղ, իսկ նույնիսկ փոքր աստղադիտակով կա­րելի է հաշվել միլիոնավոր աստղեր: Այդպիսի աստղ է նաև մեզ լավ ծանոթ Արեգակը: Համեմատած Արեգակի հետ՝ մնացած աստղերը մեզնից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա են գտնվում, և դա է պատճառը, որ դրանք այդքան փոքր են երևում:

Իրականում աստղերը շիկացած, լուսարձակող հսկայական գազային մարմիններ են, որոնք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Աստղերի րնդերքում գազերն ուժեղ սեղմված են ու շիկացած: Դրանց ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Աստղերն իրենց չա­փերով, զանգվածով և պայծառությամբ տարբերվում են միմյանցից: Արե­գակը միջին մեծությամբ աստղ է:

Աստղերը հավասարաչափ չեն բաշխված տիեզերքում: Դրանք, միա­վորվելով, կազմում են աստղային հսկայական խմբեր, որոնք կոչվում են գալակտիկաներ:

Դեռես հին ժամանակներում երկն­քում աստղերի դիրքը որոշելու, միմյան­ցից տարբերելու համար մարդիկ աչքով տեսանելի աստղերը բաժանելեն խմբե­րի և դրանք անվանել համաստեղություններ: Համաստեղությունները կոչել են կենդանիների, առասպելական հերոսների և այլ անուններով, օրինակ՝ Մեծ Արջ, Փոքր Արջ, Առյուծ, Վիշապ, Անդրոմեդա և այլն: Ներկայումս գիտնականներն ամբողջ երկնակամարում առանձնացրել են 88 համաս­տեղություն՝ գալակտիկաներ: Մեր գալակ­տիկան, որում գտնվում են նաև Արե­գակը և Երկիրը, պարունակում է մոտ 100 միլիարդ աստղ: Բացի մեր գալակ­տիկայից՝ գոյություն ունեն հսկայական թվով այլ գալակտիկաներ:

Աստղային երկնքում առավել հեշտ է գտնել Մեծ Արջի համաստեղությունը, որի պայ­ծառ յոթ աստղի համախումբն անվանում են Շերեփ (դրանց դասավորու­թյունը նման է շերեփի): Եթե շերեփի երկու եզրային աստղերը մտովի միացնեք իրար և տեղափոխվեք այդ աստ­ղերի միջև հեռավորությունից մոտավորա­պես հինգ անգամ մեծ հեռավորություն, ապա կտեսնեք Բեեռային աստղը: Այդ աստղը երկնակամարում անշարժ է ե միշտ ցույց է տալիս հյուսիսային ուղղությունը: Բևեռային աստղից սկսվում է Փոքր Արջի համաստեղությունը:

Առաջադրանքներ՝

  • Ինչ ենք հասկանում Տիեզերք ասելով:

Ես հասկանում եմ տիեզերք ասելով տարածք, որտեղ տարբեր չափսերի և զանգվածների երկնային մարմիններ կան։

  • Տիեզերական ինչ մարմիններ գիտես, թվարկիր:

Աստղեր, մոլորակներ, երկնաքարեր։

  • Ինչ է աստղը:

Աստղերը շիկացած, լուսարձակող հսկայական գազային մարմիններ են, որոնք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից:

  • Ինչ  համաստեղություններ գիտեսն և քանիսն են դրանք:

Օրինակ՝ Մեծ Արջ, Փոքր Արջ, Առյուծ, Վիշապ, Անդրոմեդա։ Համաստեղությունները 88-ն են։

  • Ինչպես է կոչվում մեր գալակտիկան: Ինչ հայկական ավանդապատում է կապվում մեր գալակտիկայի անվան հետ:

Մեր գալակտիկան կոչվում է Ծիր Կաթին։ Նաև Հարդագողի Ճանապարհ, Հարդագողի Հետք, Դարմանագողի Ճանապարհ, Սանամոր Երթ։ Ըստ հայկական առասպելի, մի խիստ ձմեռ հայերի նախնի Վահագնը ասորիների նախնի Բարշամինից հարդ է գողացել, և երկնքում մասամբ երևացող Ծիր Կաթինը գողացած հարդի հետքն է։ «Հայ Հին Վիպաշխարհ» գրքում կան շատ առասպելներ: